|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կիպրոսի հարցով բանակցությունները ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ժնրում եռօրյա բանակցություններից հետո ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
«Ճշմարտությունն այն է, որ մեր ջանքերի վերջում մենք շփման կետեր չենք գտել պաշտոնական բանակցությունները վերսկսելու համար»,-ասել է Գուտերիշը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ երկու պետություն ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկները ՄԱԿ-ի ՝ կղզիների հարցով բանաձեւերի խախտում են եւ երբեք չեն ընդունվի:
Գուտերիշն ասել է, որ ՄԱԿ-ն նոր փորձ կձեռնարկի երկու կամ երեք ամիս անց:
ՄԱԿ-ի եվրոպական շտաբ բնակարանում բանակցություններին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, որոնք կղզու անկախության հարցով պայմանագրի երաշխավոր տերություններից են:
Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը Թվիթթերում գրել է, որ Բրիտանիան ողջունում է մոտ ապագայում կրկին հանդիպելու կողմերի պատրաստակամությունը: