|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Պակիստանի և Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդականները կապ են հաստատել միմյանց հետ՝ Հնդկաստանի հարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին, թուրքական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը։
Հիշեցնենք՝ Հնդկաստանն երեկ վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին գտնվող ինը թիրախի՝ նշելով, որ դրանք ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում։ «Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։