|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի ավագանին իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին:
Պայմանագրի համաձայն՝` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով:
«Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամ»-ը մտադրությունի ունի նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետևյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Նշենք, որ մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը կուղղվի շինարարությանը, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ծառայությունների կազմակերպմանն ու հագեցվածությանը (ճարտարապետական դիզայն, AR/VR ցուցասրահ, ծրագրի կառավարմում և այլ չնախատեսված ծախսեր):
Թանգարանի ընդարձակումը նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով կկատարվի ոչ պակաս 3000 քմ մակերեսով հողամասի վրա: