կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 16:24
Քաղաքական

Տիգրան Աթանեսյանը մեկնաբանում է՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան լինելն ու «ՈՉ»-ի խմբին միանալը

Տիգրան Աթանեսյանը մեկնաբանում է՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան լինելն ու «ՈՉ»-ի խմբին միանալը

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե «ՈՉ»-ի նախաձեռնող խմբին իր անդամակցելը այն մասով, թե ինչպես ինքը կարող է հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը «Մարտի 1-ի» գործով. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,

վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ հանրային անձանց կողմից հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչպես ես կարող էի հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով:

Նպատակահարմար եմ գտնում պարզաբանել՝

Հանդիսացել եմ պարոն Փաշինյանի պաշտպանը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քրեական գործի նախաքննության ավարտից հետո մեր համագործակցությունը դադարել է փոխադարձ համաձայնությամբ: Դադարեցման պատճառները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարակման:

2008-2009 թթ. ընթացքում հանդիսացել եմօրաթերթը հրատարակող «Հայկական ժամանակ» «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության փաստաբանը, որի հետ ակտիվ համագործակցությունը դադարեցվել է քրեական գործով պաշտպանությունը դադարեցնելու հետ միաժամանակ:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ով իրեն դրսեւորել է լավագույն կողմերից ամուսնու հետախուզման մեջ գտնվելու ընթացքում՝ որպես օրինակելի կին, լավ եւ վստահելի ընկեր:

Այդ ընթացքում ունեցել եմ շատ լավ հարաբերություններ խմբագրության աշխատակիցների հետ, ինչը հանդիսանում է իմ մարդկային կապիտալը:

Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց , ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ:

2015 թվականին նրա թիմի կողմից ստացել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու առաջարկ, որը մերժել եմ, մասնավորապես, իմ փաստաբանական գործունեության մեջ քաղաքական կաշկանդվածություն չունենալու պատճառով:

Երբեք չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի ընկերը կամ մտերիմը:

Այսինքն՝ չունեմ եւ չեմ ունեցել որեւէ բարոյական արգելք մշտապես արտահայտելու իմ կարծիքը հանրային հարցերի շուրջ, որը չէր համընկնի ընդդիմադիր Ն.Փաշինյանի կարծիքի հետ, առավելեւս՝ վարչապետ Ն.Փաշինյանի կարծիքի հետ:

Ուրախ եմ, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ստանձնելու 2009 թվականին Ն.Փաշինյանի շահերի պաշտպանությունը, արել եմ հնարավորը, այդ աշխատանքը լավագույնս իրականացնելու համար:

Շարունակում եմ մնալ համոզված, որ Ն. Փաշինյանը դատապարտվել է ակնհայտ ապօրինի եղանակով եւ նա անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում, անկախ այն բանից, որ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ այն կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել:

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից»: