կարևոր
5920 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 13:30
Իրավական

Կորպորատիվ և քրեական իրավունքները փորձում եք խառնել իրար. Տիգրան Աթանեսյանը՝ դատավորին

Դատարանը քննարկում է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատական նիստի ժամանակ, դիմելով նիստը նախագահող դատավոր Դոլմազյանին Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց․  «Դուք կորպորատիվ և քրեական իրավունքները փորձում եք խառնել իրար»։

Հիշեցնենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը։