|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց վերաբերյալ 1979թ. ՀՍՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի դատավճիռը: Երբեք չեմ հանդիսացել Ծառուկյանի կողմնակիցը, անձամբ չեմ ճանաչում: Բայց որպես իրավաբան չեմ կարող չասել հետևյալը՝
Դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլ նաև անբարոյականություն: 21 տարվա մասնագիտական փորձս ինձ թույլ է տալիս ըստ դատավճռի էության ասել, որ բռնաբարություն կամ սեռական այլ հանցագործություն այդտեղ չկա: Կողոպուտի մասով պետք է եզրակացնել, որ 22-24 տարեկան տղերքը պարզապես վերջում անցել են որոշակի սահմաններ. պետք է նորմալ ճանապարհեին այդ կանանց, բայց կյանքի փորձի պակասի հետևանքով ընկել են պրոբլեմի մեջ: Չլիներ այդ ոսկեղենը, չէր լինի այդ գործը:
Եվ վերջում՝ Գագիկ Ծառուկյանի հետ առճակատման ամենածանր պահին էլ, ես վստահ եմ, Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի նման ստոր քայլի դիմելը:
Անբարոյականության մեջ խրված, ուրիշի ընտանիքը և զավակներին չհարգող իշխանության օրերը շատ կարճ են»։