|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աֆղանական էներգետիկ կորպորացիան Da Afghanistan Breshna Sherkat (DABS) նախատեսում է վաճառել տապալված կառավարության պաշտոնյաների գույքը՝ հարևան արտահանող երկրներին էլեկտրաէներգիայի պարտքերը մարելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է թալիբների կողմից կորպորացիայի գործադիր տնօրեն նշանակված Սաֆիուլլահ Ահմադզայը:
«Ընթացակարգի ավարտից և ժամանակավոր կառավարության հաստատումից հետո ընկերությունը կսկսի վաճառել Աֆղանստանից հեռացած պարտապանների և պաշտոնյաների գույքը»,- նրա խոսքը մեջբերում է տեղական TOLO News հեռուստաալիքը:
Սակայն DABS-ի նախկին տնօրեն Ամանուլլահ Ղալիբը նշել է, որ առաջարկվող միջոցը կարող է առկա խնդիրը լուծել միայն կարճաժամկետ հեռանկարում: «Լավագույն դեպքում հավաքված գումարի չափը էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը մասամբ մարելուն կբավակացնի: Բայց, ի վերջո, դա չի լուծի կորպորացիայի առջև ծառացած խնդիրները»,- ասել է նա: