կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 16:29
Տարածաշրջան

ԱՄՆ-ը Հունաստանին կվաճառի Թուրքիայի համար նախատեսված F-35 ինքնաթիռները

ԱՄՆ-ը Հունաստանին կվաճառի Թուրքիայի համար նախատեսված F-35 ինքնաթիռները

ԱՄՆ-ը Հունաստանին կվաճառի հինգերորդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչները: Greek  City Times-ի համաձայն՝ 2022 թվականին Հունաստանը վաճառելու է այս տեսակի 20 կործանիչներից վեցը և ևս վեց ֆրանսիական Rafale:

Վաշինգտոնը որոշել էր F-35-ը չվաճառել Թուրքիային այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից գնեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը և նույնիսկ փորձարկեց այն:

ԱՄՆ-ը որոշել է այդ ինքնաթիռները վաճառել Հունաստանին` Արևելյան Միջերկրականում թուրք-հունական առճակատման սրման ֆոնին. Թուրքիան բնական գազի որոնման հետախուզական աշխատանքներ կատարելու համար խախտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները, ինչպես նաև սկսել է ռազմական ծովային զորավարժություններ տարածաշրջանում:

Պենտագոնը նախազգուշացրել է Էրդողանին հետագա պատժամիջոցների մասին, այնուամենայնիվ, դատելով վերջինիս հայտարարություններից, նրան պատժամիջոցները ոչ միայն չեն վախեցնում, այլև ինքն է սկսել է սպառնալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: