|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին` որտեղի՞ց կառավարությունը հայթայթեց այն գումարները, որոնք պետք է վճարվեն նաիրիտցիներին` աշխատավարձերի դիմաց, պատասխանեց. «Գումարների հայթայթման վերաբերյալ վերջնական բան չեմ կարող ասել, բայց որ միանշանակ մինչև հուլիսի 15-ը վճարվելու են, դա կարող եմ հաստատել»: Նախարարը հավաստիացրեց, որ ժամանակը կգա, և կասեն, թե որտեղից են հայթայթել այդ գումարները:
Զախարյանի խոսքով՝ դեռ անցյալ տարի էր կառավարությունը որոշել, որ պետք է վճարի ամբողջ գումարը, սակայն միջոցների բացակայությունն էր պատճառը, որ չկարողացավ նախանշած ժամկետում վճարել: Նա շեշտեց, որ «Նաիրիտ»-ի պարտքերն առաջացել են ոչ թե կառավարության, այլ կառավարող ընկերության ու սեփականատիրոջ մեղքով: Ըստ Երվանդ Զախարյանի` նաիրիտցիների առաջ կառավարությունը որոշակի պարտավորություններ ունի, հետևաբար, որոշել են վճարել աշխատավարձերը: