կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 13:03
Տարածաշրջան

Չավուշօղլուն պատասխանել է Լավրովին Հայաստանի և Իրանի սահմաններին սադրիչ զորավարժությունների վերաբերյալ

Չավուշօղլուն պատասխանել է Լավրովին Հայաստանի և Իրանի սահմաններին սադրիչ զորավարժությունների վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է ադրբեջանա-թուրքական համատեղ սադրիչ զորավարժությունների վերաբերյալ Իրանի պնդումներին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովի երեկվա հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները:

«Մի՛ վատնեք ձեր ջանքերը: Մենք կարող ենք զորավարժություններ անցկացնել Թուրքիայում, Ադրբեջանում և համագործակցել՝ միջազգային իրավունքին համապատասխան: Ոչ միայն Ադրբեջանը, այլև ցանկացած երկիր, ներառյալ՝ Թուրքիան, կարող են կապեր հաստատել տարբեր ոլորտներում ցանկացած պետության հետ: Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք չենք հարցնում այս երկրներին, թե ինչու են դա անում: Մեր եղբայրությունը, սերտ հարաբերությունները և համագործակցությունը Ադրբեջանի հետ, մեր զորավարժությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ: Ուստի  ոչ ոք թող չանհանգստանա, մեր միասնությունը, եղբայրությունն ու համերաշխությունն ուղղված չեն ուրիշների դեմ»,- ադրբեջանական Report-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն դեմ է Հարավային Կովկասում ցանկացած սադրիչ զորավարժության: