Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) հրամանատարը թշնամուն զգուշացրել է չմոտենալ Իրանի սահմաններին, քանի որ նման փորձն անգամ ինտենսիվ պատասխանի կարժանանա. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Մենք զգուշացնում ենք թշնամուն` Իրանի օդային կամ ցամաքային սահմաններում արտատարածաշրջանային ռազմական ինքնաթիռների համար անվտանգ տարածք գոյություն չունի: Նույնիսկ Իրանի սահմաններին մոտենալու փորձն անգամ ինտենսիվ պատասխանի կարծանանա: Այնպես որ` խորհուրդ ենք տալիս հեռու մնալ մեր սահմաններից»,- հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի Ֆարդը՝ հավելելով. «Եթե այսօր մեր թշնամին կանգ է առել Հորմուզ նեղուցից 200 մղոն հեռու, դա Իրանի զսպման ուժի բաղադրիչների պատճառով է: Եթե թշնամին զգա, որ Իրանը թույլ պաշտպանություն ունի, անկասկած, կհարձակվի: Բայց լավ գիտեն, որ Իրանի պաշտպանական կարողությունները փորձարկման ենթակա չեն: Առաջին սխալը վերջին սխալը կլինի: Թշնամին թող իմանա, որ ցանկացած ագրեսիայի նկատմամբ Իրանի ԶՈւ գործողությունն աներեւակայելի եւ չափազանց ցավոտ կլինի»: