| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանը ակնկալում է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչից, որ նա մեծացնի ջանքերն իր քաղաքացի Դիլհամ Ասքերովին ազատ արձակելու համար, որ գտնվում է հայերի մոտ «գերության մեջ»: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` ՌԴ քաղաքացի Մարատ Գալստյանին ՌԴ վերադարձնելու մասին հայտարարությունը. հայտնում է Haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ երեկ Լավրովի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ «Շանթ»-ի լրագրողը հետաքրքրվեց` ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանն Ադրբեջանում արդեն 2 տարի շինծու մեղադրանքով կալանավորված` ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանի արտահանձման հարցով:
Լավրովը պատասխանեց, որ օտար երկրում բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը մշտապես բարձրացվում է երկկողմ շփումների ժամանակ, և հենց այդ թեման վերջերս քննարկվել է Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ:
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով հասնել բոլոր կողմերին ձեռնտու արդյունքի և վերադարձնել հայ քաղաքացուն Ռուսաստան»,- ասաց նա: