Փոխարժեքներ
08 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 429.94 |
RUB | ⚊ | ₽ 4.32 |
GBP | ⚊ | £ 509.68 |
GEL | ⚊ | ₾ 143.79 |
Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրության փուլում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին:
«Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ: Տեղեկատվության մասին ներկայացրել ենք նաև իրենց հարազատներին: Ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր հայրենակիցների պաշտպանվածությունը բոլոր առումներով»- ասաց Կիրակոսյանը:
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը՝ Կիրակոսյանը նշեց, որ հունիսի 5-ին տարածված տեսանյութում իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան: Նա ընդգծեց՝ անհրաժեշտության դեպքում հաջորդիվ այն կօգտագործվի իրավական գործընթացներում: