Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանում Եվրամիության գրասենյակի դիմաց այսօր քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից տպավորված էին դուրս եկել։ Նրանք լրագրողներին հայտնեցին, որ Արցախի խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է:
«Պատասխանները բավականին հստակ էին, թեև որոշակի տարաձայնություններ եղան տերմինների, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակից Արմինե Մելքոնյանը և հավելեց. «Նա նշեց իր համակրանքը հայերի նկատմամբ: Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր: Սա տեսանելի էր»։
Ակցիայի մասնակիցները ԵՄ դեսպանին ցույց են տվել նկարներ, թե ադրբեջանական կողմն ինչպես է վարվում հայ գերիների, զոհերի հետ: Դեսպանն ասել է, որ ծանոթ է ամեն ինչին մանրամասն, տեղեկացրել է նաև, որ այդ բոլորը ներկայացրել են Բրյուսել և հույս հայտնել, որ կհնչի գնահատական:
Ի դեպ, հանդիպման ընթացքում դեսպանը ցավով է խոսել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին, սակայն հիշեցրել է․ «ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում: Ավելի քան 20 երկրներն են վերջնական գնահատականը հնչեցնելու: Մեզնից հիմա կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»: