Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 16:02
Քաղաքական

Հիմա բացառապես ՀՀ տարածքների միակողմանի հանձնում է տեղի ունենում․ Աննա Մկրտչյան

Այսօր կառավարության նիստում տեղի ունեցածը  և վարչապետի հաստիքին նստածի նախադասություններն  ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին, որովհետև այն տեքստը  որ բերել էր՝ ասելով՝  «այն ինչ կատարվում է այսօր ՀՀ տարածքում  չէ,  այն, ինչ իրականացնում են ՀՀ սուվերեն  տարածքում չի  գտնվում», սա խոսում է պետական դավաճանության  մասին․ ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ  նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ այն,  ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին,  դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված  տարածքներում  է տեղի ունենում։

«Այն սուտ իրականությունը, որ մեզ մատուցվում է, թե իբր  սահմանային միջադեպեր են և այլն,  դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս՝  այն հերթականությամբ, որը պայմանավորվել են թուրքերը էստեղ  իշխանությունը բռնազավթած թուրքի ստրուկների հետ։  Հիմա բացառապես ՀՀ տարածքների միակողմանի հանձնում է տեղի ունենում»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։