կարևոր
2683 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 16:44
Քաղաքական

ՔՊ-ն Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

ՔՊ-ն Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Գարեգին Բաղրամյանն այսօր իշխող խմբակցության կողմից կրկին ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Նա մինչ այժմ եւս ղեկավարում էր այդ պաշտոնը, որի ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։

ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել եւ բոլորն էլ կողմ են քվեարկել։ Փաստացի՝ նրան ընտրել է միայն իշխող՝ ՔՊ խմբակցությունը եւ 0 դեմով հաստատել կառավարության առաջարկը։