Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից՝ կապված կորոն ա վ ի րու ս ա յին հի վան դու թ յ ա ն (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության հետ: Մասնավորաբար, քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը «Լոռիմեդ» բժշկական կենտրոնում հանձնել են ՊՇՌ տեստ, ստացել են համապատասխան վկայագիրը, սակայն Արմեդ համակարգը QR կոդը չի ճանաչել: Մարդիկ զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ, և այնտեղից ասել են, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի:
Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ Վանաձորի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ կազմակերպված ձևով հենց այստեղ են հանձնում ՊՇՌ տեստ: Մեզ դիմած քաղաքացիները նաև ասում էին, որ ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են նաև այն պատճառով, որ տեստի արժեքը մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ: Մենք զանգահարեցինք «Լոռիմեդ» բժշկական կենտրոն, որի տնօրեն Կարեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում ասաց՝ համակարգը QR կոդն իսկապես չի ճանաչել:
«Բայց մի հետաքրքիր բան կա. ես այս պահին մուտքագրում եմ կոդը և այն, կարծես թե, ճանաչում է, կարդում: Իսկ առողջապահության նախարարության հետ մենք որոշակի բան ունենք պարզելու, միասին անպայման կպարզենք»,-նշեց Ադամյանը:
Մեր ճշտող հարցին՝ փաստորեն լիցենզիայի հետ կապված խնդիրներ իրոք կա՞ն, ԲԿ-ի տնօրենը հավելեց՝ «երկուշաբթիերեքշաբթի օրը դա կպարզվի»: Համաձայնեք՝ իրավիճակն իսկապես տարօրինակ է: Իսկ կա՞ երաշխիք, որ այլ մարզերում այլ ԲԿ-ներ ևս պարզապես «թուղթ» չեն տալիս մարդկանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում