|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրելու նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17 միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիա ձեռք բերելու համար:
Հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, առաջարկվում է ևս մեկ տարի ժամկետով արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 միլիոն դրամը տրամադրել ՀՀ ԿԳ նախարարությանը` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում: