|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ. տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
ՀԾԿՀ հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 29-ը։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հաշվի առնելով «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2015 թվականի օգոստոսի 31-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է երկրորդ անգամ երկարաձգել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` №0531 լիցենզիայի պայմանները ոչ պատշաճ կատարելու և «Կապուտջուղ» փոքր հիդրոէլեկտրակայանի տեխնիկական և բնապահպանական փորձաքննություններ անցած նախագիծը Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները նախագիծ կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: