|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը։ Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:
ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: