կարևոր
262 դիտում, 7 րոպե առաջ - 2026-11-16 18:05
Քաղաքական

ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: 

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 5-ի ԱԺԽՈ-48-Ա որոշման մեջ։