Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:
Խորհրդի որոշմամբ փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ, ըստ որի` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացել է եւս մեկով: