|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարդկությունն ապագայում, անշուշտ, նոր վիրուսի առաջ կկանգնի․ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն:
«Աշխարհը կանգնած է ոչ միայն կորոնավիրուսային համաճարակի, այլև մի շարք այլ խնդիրների առջև, ինչպիսին է ինֆոդեմիան, երբ համապատասխան տեղեկություններն ու ապատեղեկատվությունը փոխկապակցված են: Սա ծնում է բազմաթիվ ասեկոսեներ և խնդիրներ, որոնք պետք է լուծվեն», ասել է մասնագետը:
Գաո Ֆուն ընդգծել է, որ ապագայում աշխարհը, անշուշտ, կկանգնի, այսպես կոչված, X վիրուսի դեմ, որի բնութագրերը դեռ բոլորի համար անհայտ են, և այն կարող են առաջանալ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ: Այս առումով՝ Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավարն առաջարկում է համատեղ ջանքեր գործադրել խնդրի լուծման համար, այն է` օգտագործել «չորս C» սկզբունքը` համագործակցություն (cooperation), մրցակցություն (competition), հաղորդակցություն (communication) և, վերջապես, համակարգում (coordination), երբեմն՝ երրորդ ուժի հետ: