Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում չի ընդունել իրեն այցելած Վիկտոր Դալլաքյանին: Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը փորձել է Դալլաքյանից պարզել, թե ինչո՞ւ Հայրիկյանը չի ընդունել իրեն, մինչդեռ այս օրերի ընթացքում տասնյակ պաշտոնյաներ են նրա մոտ եղել:
«Երբ ես գնացի հիվանդանոց, Հայրիկյանի օգնականներից մեկին բժիշկներն ասել էին, որ վիրուս չտարածվի, արգելվում է Հայրիկյանի մոտ մտնել, այսինքն` առողջապահական խնդիրներից ելնելով, չեն թողնում, որովհետեւ արդեն շատ մարդ էր մտել մոտը: Այդ տղայի անունն էլ եմ հիշում, որ մոտեցավ ինձ՝ Գագիկ Սարուխանյան: Ինձ ասաց, որ չի կարելի, ես էլ բարեկիրթ մարդ եմ, ասացի՝ խնդիր չկա»,- պատմեց Դալլաքյանը:
Մեր դիտարկմանը, թե իրե՞ն, մասնավորապես, չեն թողել, որ վիրուս չտարածվի, Դալլաքյանն արձագանքեց. «Հա, որովհետեւ գրիպոզ բաներ կա»:
Դալլաքյանը վստահեցրեց, որ Հայրիկյանի հիվանդասենյակ չմտնելու մեջ պետք չէ ինչ-որ ենթատեքստ փնտրել: Ավելին` իր եւ Հայրիկյանի հարաբերությունները փայլուն են: «Մենք իրար հետ ֆուտբոլ ենք խաղացել, իրար հետ պատգամավոր ենք եղել: Երբ իրեն այստեղ՝ ԱԺ-ում ծեծում էին, մեկը ես եմ եղել, որ չեմ թողել, որ ծեծեն»,- հայտարարեց նա:
Խոսելով միջադեպի մասին` Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ սա կրակոց էր ՀՀ-ի դեմ: ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը համարում է, որ ե'ւ ներսի, ե'ւ դրսի որոշակի ուժեր շահագրգռված չէին, որ նախագահական ընտրությունները անցնեն «ցիվիլ» պայմաններում: