|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այս պահին մարզում ունենք կորոնավիրուսի վարակման 490 դեպք, որոնցից 200 մարդ արդեն բուժվել է։ Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան, նշելով, որ մարզում վիրուսի հետևանքով գրանցվել է 10 մահ։
Խոսելով վարակի տարածման դինամիկայի մասին, Տիգրան Պետրոսյանը նշեց․
«Մենք հունիսից ունեցանք աճ, մեզ համար հունիսը բավականին մտահոգիչ էր, իսկ այս պահին Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել։ Ամեն մեկում 20+ դեպք է հաստատվել, համապատասխան աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մեծ օջախ չդառնա»։
Մանրամասները՝ տեսանյութում․