Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում սուր շնչառական վարակների սրացում կա, սակայն դա սեզոնին համապատասխան է: «Մենք սարսափելիի շեմին չենք հասել, քանի որ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Ըստ նրա` վարակների չտարածմանը նպաստում է նաև այն, որ այսօրվանից դպրոցականներն արձակուրդ են, իսկ երեխաները վարակների ամենաշատ տարածողներն են:
«Այժմ գրիպանման սուր շնչառական վիրուս է տարածված, որի նախանշաններն են ջերմությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, հազը, որը շատ ուշ է անցնում: Հնարավոր չէ իրական թիվ ասել, թե քանի մարդ է հիվանդ, քանի որ շատերն ուղղակի չեն դիմում բժշկի: Ուզում եմ բոլորին մի բան խորհուրդ տալ` նախ` եթե հիվանդ եք, մի' գնացեք աշխատանքի, իսկ գնալու դեպքում գոնե դիմակ կրեք: Ի դեպ, դիմակներն անհրաժեշտ է փոխել 8 ժամը մեկ: Մեկ` սուր շնչառական վիրուսով վարակված ուսանողը, օրինակ, կարող է 5-10 այլ ուսանողների վարակել»,- ասաց Ասոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ օդակաթիլային վարակները շատ տարածված են խիտ բնակեցված վայրերում` քաղաքներում, իսկ գյուղերում վիրուսն ավելի քիչ է տարածվում: «Վիրուսի տարածմանը նպաստում է նաև մրսածությունը, իսկ աշնանը մրսածության հանգամանքն ավելի շատ է լինում, քանի որ գարնանը չենք շտապում հանել ձմեռային հագուստը, իսկ աշնանը դժվարությամբ ենք հրաժեշտ տալիս ամառային հագուստին»,- ասաց Ասոյանը: