կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 13:26
Աշխարհ

COVID-19-ն ամերիկյան կենսաբանական զենք է. ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի խորհրդականի զրույցը Pravda.ru-ի հետ

COVID-19-ն ամերիկյան կենսաբանական զենք է. ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի խորհրդականի զրույցը Pravda.ru-ի հետ

COVID-19-ը բնական կորոնավիրուս չէ, այլ արհեստական: Այն ԱՄՆ-ի կողմից  մշակված կենսաբանական զենք է: Նրանք նույնիսկ այն արտոնագրել են, ինչպես ավելի վաղ` Էբոլան: Գիտակցաբա՞ր է կիրառվել, թե՞ «արտահոսք» է եղել, դեռ պետք է պարզել, սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե COVID-19-ի քանի՞ մոդիֆիկացիա արդեն կա: Դատելով այն բանից, որ տարբեր օջախներում այն տարբեր ձևերով է դրսևորվում, հավանորեն, մոդիֆիկացիաներ կան.  ըստ yerkir.am-ի` pravda.ru-ի հետ զրույցում ասել է միկրոկենսաբան, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի` կենսաբանական և քիմիական զենքի հարցերով խորհրդական, միջազգային բազմաթիվ հանձնաժողովների անդամ Իգոր Նիկուլինը:

Ըստ նրա` բաց հրապարակում կա Nature Medicine ամսագրում` 2015-ով թվագրվող, որ ամերիկացի կենսաբանները Ֆորտ Դետրիկում (ԱՄՆ բանակի խոշորագույն ռազմաբժշկական, կենսաբանական ու քիմիական կենտրոն) ստեղծել են չինական չղջիկի կորոնավիրուսի արհեստական մոդիֆիկացիա` գլիկոպրոտեին սպիտակուցով, որում մարդու իմունոդեֆիցիտի`ՄԻԱՎ-ի գենային 4 ներդրում կա:  Նիկուլինի պնդմամբ` այդ հոդվածն արդեն խմբագրվել է ու նշվել, թե դա ընդամենը վարկած է, հեղինակի կարծիքը, իսկ լաբորատորիայում ստեղծված վիրուսն իբր կապ չունի նոր տիպի կորոնավիրուսի հետ:

«Իրականում բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ դա հենց այն վիրուսն է: Մասնավորապես` The New York Times-ը 2019-ի օգոստոսին գրեց, որ Ֆորտ Դետրիկն անվտանգության նկատառումներով փակվել է, իսկ օգոստոսի 31-ին հայտնեց, որ ԱՄՆ-ում տարօրինակ հիվանդություն է ի հայտ եկել` նոր թոքաբորբ, և դա կապում էին վեյփերի (էլեկտրոնային սիգարետների) կիրառման հետ»,- ընդգծել է միկրոկենսաբանը:

Ըստ նրա` այն, որ նոր կորոնավիրուսում ՄԻԱՎ-ի 4 ներդրում կա, անշուշտ, չի նշանակում, որ վարակվածները նաև ՄԻԱՎ վարակիր կլինեն: Այդ ներդրումներն ընդամենը հնարավորություն են տալիս վիրուսին ներթափանցելու մարդու բջջի մեջ, մասնավորապես` թոքերի խորքերը, և առաջացնելու ծանր բարդություններ:

«Ի դեպ, վիրուսի հետ տարօրինակ բան է կատարվում, Չինաստանում արդեն կան մարդիկ, որ երկրորդ անգամ են վարակվել: Ստացվում է` տվյալ վիրուսի դեմ հակամարմին չունեն, չի ձևավորվել, իմունիտետ չկա: Սա, ևս ապացույց է, որ COVID-19-ն ամենևին էլ բնական վիրուս չէ, այլ արհեստականորեն է ստացվել` նախանշված նպատակների համար»,- ընդգծել է Նիկուլինը:

Ինչ վերաբերում է  վիրուսի «արտահոսքի» հնարավորությանը, մասնագետի խոսքով` Ուհանի վարակաբանական ինստիտուտը 4-րդ աստիճանի կենսապաշտպանություն ունի, այն կարող է նույնիսկ միջուկային հարվածի դիմանալ, այդ պատճառով այնտեղից ոչ մի բան չէր կարող «դուրս թռչել»: Ավելին, ըստ նրա, չինացիները սկզբում` մոտ 1,5 ամիս, չէին հասկանում, թե ինչի հետ գործ ունեն: Առաջին հայտնաբերված հիվանդը վարակվել էր դեռևս նոյեմբերի 17-ին, իսկ համաճարակի սկզբի մասին հայտարարեցին դեկտեմբերի 31-ին: «Դա նրանց համար ալիբի է: Նրանք չգիտեին, թե ինչի հետ են բախվել: Եթե այդ ինստիտուտում իսկապես նման աշխատանքներ էին տարվել, և հանկարծ ինչ-որ «արտահոսք» էր եղել, չինական ղեկավարությունը չէր կարող այդ մասին չիմանալ»,- շեշտել է Նիկուլինը:

Նրա կարիքով`  հավանորեն Թրամփն էլ, որը օրինագիծ էր նախաձեռնել վեյփերի կիրառման դեմ, երբ 2019-ի օգոստոսից  ԱՄՆ-ում տարօրինակ թոքաբորբ սկսվեց, չգիտեր, որ ամերիկյան կենսաբանական զենքի «արտահոսք» է եղել, վեյփերը մեղք չունեն: «Այդ ժամանակ արդեն 500 հիվանդ կար, մոտ 20 մարդ մահացել էր, այդ թվում` զինծառայողներ: Եվ այդ ժամանակվանից է համաճարակն ԱՄՆ-ում շարունակվում: Կարծում եմ` այնտեղ իրական վիճակն ավելի վատ է, քան Չինաստանում»,- կարծիք է հայտնել Նիկուլինը:

Նա նաև ներկայացրել է Ֆորտ Դետրիկի լաբորատորիայի փակման` իր վարկածը: «Դեռևս 2014-ին նախագահ Բարաք Օբաման ստորագրեց SARS и MERS  վիրուսների հետազոտության մորատորիումը, այսինքն` դրանց ուսումնասիրությունը ԱՄՆ տարածքում պաշտոնապես արգելվեց: Համենայն դեպս, արգելված է նման հետազոտությունների պետական ֆինանսավորումը, որովհետև նախագահի աշխատակազմում ինչ-որ մեկը հասկացել էր` դրանք չափազանց վտանգավոր են մարդկության համար»,- նշել էր միկրոկենսաբանը:

Ըստ Նիկուլինի`  Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Վիլհելմ Վիմերը հայտարարել է, որ 2015-ին ամերիկացիները լաբորատորիայում ստեղծված այդ վիրուսն արտոնագրել են, հետևաբար` պետք է լինեն փաստաթղթեր, թեև` գաղտնի:

«Նրանք Էբոլան էլ են, չգիտես` ինչու, արտոնագրել: Չգիտեմ` ինչու են նրանք դա անում, ինչ նպատակով: Սակայն դա փաստ է: Պարզապես անգլոսաքսերը չեն կարող իրենց առաջնահերթությունը չցուցադրել, նրանց ամբողջ համակարգն է դրա վրա հիմնված` ով առաջինն արթնացավ, հողաթափերը նրանն են»,- եզրափակել է Նիկուլինը: