կարևոր
7156 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 17:01
Քաղաքական

Նիկոլն ու իր թիմը, երբ խոսում են անպտուղ կամ մուրացող խաղաղության մասին, ավելի լավ կլինի գնան Սոթքում խոսեն այդ մասին․ Արթուր Մոսիյան

Նիկոլն ու իր թիմը, երբ խոսում են անպտուղ կամ մուրացող խաղաղության մասին, ավելի լավ կլինի գնան Սոթքում խոսեն այդ մասին․ Արթուր Մոսիյան

Ադրբեջանն օգտագործում է այդ տեսանյութերը որպեսզի ցույց տա, թե իբր ամեն ինչ նորմալ է և մարդիկ նորմալ գնում-գալիս են, բայց ադրբեջանը նաև շահարկում է հիվանդների տեղափոխումը, որ մարդիկ ուրիշ ճար չունեն և ստիպված հիվանդության պատճառով տեղափոխվում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացրած հերթական սադրանքին, երբ Հայաստան հիվանդներ տեղափոխող շտապօգնության մեքենան կանեցրել են, ստուգել և նկարահանել։

Անդրադառնալով Վաշինգտոնյան բանակցություններին Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ ոչինչ չի կարող ասել, և չգիտի թե տրված տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը․

«Այն, որ լավ բան չենք սպասում Արարատ Միրզոյանից, դա միանշանակ է։ Ամսի 14-ի հանդիպումից էլ ակնկալիք չկա։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացնում և սա ճնշման ձև է։ Մենք չգիտենք սա համատեղ են պլանավորում, թե՞ Ադրբեջանը ճնշումների է ենթարկում։ Թե՛ Փաշինյանը, թե՛ իր թիմը, երբ խոսում են անպտուղ խաղաղության, կամ մուրացող խաղաղության մասին, ավելի լավ կլինի գնան Սոթքում կանգնեն և այնտեղից խոսեն խաղաղության մասին»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Արցախում տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ այն երիտասարդների նախաձեռնող խումբն էր կազմակերպել այն․

«Նպատակն այն էր, որ մենք չենք ենթարկվելու ոչ ոքի, որ Փաշինյանի և Ալիևի պայմանագիրը մեզ համար նշանակություն չունի, մենք ենք տերը մեր երկրի։ 2 տարի է մենք նշել ենք Մայիսի 9-ը, անկախ նրանից, որ հիմա Շուշին մերը չէ, հանրահավաքի իմաստն այն էր, որ արժևորենք այդ խորհուրդը, և եթե այդ խորհուրդը արժևորում ես, մի օր հասնում ես դրա իրականացմանը»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական գործիչը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արացախի հարց գոյություն չունի․

«Գոյություն ունի Արցախի և Հայաստանի անվտանգության հարց։ Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է ոչ ասեն Նիկոլին և իր խաղաղության օրակարգին, որը տանում է Հայաստանն ու Արցախը դեպի կործանում և ստեղծեն պայմաններ Հայաստանն ու Արցախը միասնական պաշտպանելու համար»,- ավելացրեց նա։

Լ․Ա․