|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լեհաստանի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից գնված Abrams տեսակի 250 տանկ տեղադրել արևելյան սահմաններին: Այս մասին լեհական ռադիոյի եթերում ասել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բլաշչակն ասել է, որ «250 գերժամանակակից տանկեր, որոնք տեղակայվելու են արևելքում», Լեհաստանը նախատեսում է ստանալ մինչև 2022 թվականը:
Այն, որ Լեհաստանի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից գնել 250 տանկ, հայտնի դարձավ 2021 թվականի հուլիսին: Այնուհետեւ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին՝ ազգային անվտանգության հարցերով պատասխանատուն, հայտարարել էր, որ խոսքը M1A2 Abrams SEPv3 տանկերի մասին է:
M1A2 SEP v3-ը Abrams տանկերի վերջին մոդիֆիկացիան է: Այս զրահամեքենայի սերիական արտադրությունը սկսվել է 2017 թվականին. այն նախորդ սերունդներից առանձնանում է ուժեղացված զրահով:
2020 թվականի օգոստոսին Լեհաստանը և ԱՄՆ-ն ավարտել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ բանակցությունները: