Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լեհաստանը կշարունակի զորքերի խմբավորման մեծացումը Բելառուսի հետ սահմանին, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Լեհաստանի իշխանությունները, Լեհաստանի կառավարությունը շատ բան է անում անվտանգության ապահովման համար։ Բայց սադրանքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ռազմական ներկայության էլ ավելի ուժեղացում՝ ագրեսորին զսպելու, սադրանքները կանխելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մարեկ Սոկոլովսկին հայտնել է, որ երկու բրիգադի ուղղաթիռներ են տեղակայվել սահմանին։ Ըստ նրա, իրենք պատրաստ են զենք կիրառել «եթե ինչ-որ վտանգավոր բան պատահի»։
Երեքշաբթի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեղադրել էր բելառուսական երկու ուղղաթիռի՝ Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ, որից հետո Բլաշչակը հանձնարարել էր մեծացնել զորքերի սահմանային խմբավորումը։ Մինսկը Վարշավայի հայտարարությունն անվանել էր սադրանք՝ «ուժեր կուտակելու հերթական արդարացման» համար:
Իր հերթին, իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանն՝ այնտեղ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկների առկայության պատճառով։ Լեհ սահմանապահները նույնպես հաստատում են, որ ավելացել է անօրինական սահմանախախտների թիվը։ Մինչդեռ ԱՄՆ-ում նշել են, որ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկների կողմից անվտանգության սպառնալիքներ չեն տեսնում Վարշավայի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների համար։