|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լեհաստանը սեպտեմբերի 11-ի կեսգիշերին կփակի Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Սպուտնիկ Բելառուսիան:
Նա բացատրել է, որ այս որոշումը կապված է բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժությունների հետ, որոնք սկսվում են ուրբաթ օրը։
«Պետական անվտանգության շահերից ելնելով՝ մենք կփակենք Բելառուսի հետ սահմանը, այդ թվում՝ երկաթուղային անցումները, հինգշաբթի կեսգիշերի», - ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Տուսկը նաև հավելել է, որ սահմանը փակելու որոշման ևս մեկ պատճառ Է դարձել Բելառուսում լրտեսության մեջ կասկածվող լեհի ձերբակալությունը: