Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ես եկել էի, որպեսզի աշխատանքային մթնոլորտում քննարկենք Հայաստանի սահմանին, հատկապես` Սյունիքի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը։ Ընդդիմության անդամներով քննարկելով՝ առաջարկ ներկայացրինք, որոշում ունեինք, որ այդ հարցը պետք է ներառվի օրակարգում։ Ես պատրաստ էի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ պայմանով, որ մենք բովանդակային քննարկում ունենանք, որովհետև Հայաստանի արտաքին սահմանին տիրում է ողբալի իրավիճակ. մենք ամեն օր լսում ենք թշնամու առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ մանրամասնելով, թե ինչու է լքել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը։
Նա ընդգծեց, որ երբ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ու անդամները մերժել են այդ կարևոր առաջարկը, ինքն այլևս նպատակահարմար չի համարել նիստին մնալը։
Արթուր Ղազինյանն ասաց նաև, որ այսպիսի վարքագծով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական ներկայացուցիչները փաստում են, որ կոմպետենտ չեն՝ զբաղվելու Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքին։
«Ինձ համար իրականում առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը։ Սա ինձ համար առանձնապես մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է ինձ վրա։ Այսինքն` «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը», - ասաց նա։