Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները հավաք են հրավիրել՝ նվիրված ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին։ Այն կազմակերպվել է «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ պայքար է։ Պատվաբեր պայքար է։ Անմահություն է։ Անկախությունը ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին ոչ միայն կարողացան փայլուն կերպով իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված էին ունենալու անկախություն, նաև զոհվեցին հանուն այդ անկախություն։ Որովհետև հայի համար ամեն ինչ և ամենից վեր դա անկախ ապրելն է։ Դրա համար հայ ծնվելը պատիվ է։ Կյանքը պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ»,- ասաց Սրբազան Հայրը։
«Երբ տեղափոխվում ենք 90-ական թվական, տեսնում ենք այս դահլիճը լեփլեցուն, բացի պատգամավորներից նաև բազմաթիվ հյուրեր, որնց մեջ իր տեղն ուներ նաև Վազգեն Վեհափառ Հայրապետը։ Հայոց Հայրապետը քաջ գիտեր, որ անկախություն ձեռք բերելը մի դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր անկախության ճանապարհին կարողացան ոչ միայն փայլուն կերպով իրականացնել բոլոր ծրագրերը՝ միտված անկախություն ունենալուն, այլ նաև զոհվեցին հանուն այդ անկախության»,- նշեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։