Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց Yerkir.am-ի այն հարցին, թե, ի վերջո, ՀԷՑ-ում գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ իր ասուլիսներից մեկում նախարարը նման բան էր հայտարարել, սակայն վարչապետը նշել էր, որ նախարարն այնդպես չի ասել:
Երվանդ Զախարյանը նախ հորդորեց նայել իր այդ ասուլիսի ձայնագրությունը, և պարզ կլինի, որ ինքը նման բան չի ասել: «Ես ասել եմ, որ նման կորուստների պարագայում հնարավոր են նաև գողություն և կոռուպցիոն ռիսկեր: Ես ոչ թե վստահ չեմ, այլ փաստեր չունեմ գողության վերաբերյալ: Ես պարզապես գտնում եմ, որ հնարավոր է նման բան եղած լինի»:
Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս է նախարարը պատրաստվում պատասխանել այն քաղաքացիների արդարացի բողոքին, ովքեր մտահոգվում են, թե ինչպես են վճարելու գազի ու հոսանքի վարձավճարները, որովհետև անցյալ տարի, երբ էլեկտրաէներգիան թանկացրեցին, նա պատասխանել էր` «մի կերպ պետք է վճարեք», Զախարյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ միայն նախարար եմ, այլև ՀՀ քաղաքացի, ինձ համար էլ, իմ ընտանիքի ու ընկերների համար էլ շատ հաճելի չէ, որ հոսանքը թանկանում է, բայց դա է ստեղծված իրավիճակը: Կան համապատասխան հիմնավորումներ, որի մասին հանձնաժողովը մանրամասն կներկայացնի»: