Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ասաց, որ խոսքը վերաբերում է բանակում չծառայած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելուն:
«Այս օրինագիծն ամեն անգամ ռեստարտ անելով` մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց մտածելու, որ կարող են հանգիստ հեռանալ, գտնել սողանցքներ, խուսափել զինծառայությունից, հետո 27 տարին լրանալուց հետո վերադառնալ ու օգտվել այս հնարավորությունից»,- ասաց նա` հավելելով. «Ես էլ եմ ուզում, որ ՀՀ քաղաքացիները վերադառնան, բայց ես նաեւ ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք, որ բանակում չծառայելը լինի անհնար, դա լինի պատվաբեր: Որ դեռ տղա երեխան չծնված` ծնողները չմտածեն նրան երկրից հանելու մասին, այլ այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան անպայման ծառայի իր երկրի զինված ուժերում: Այս պահին որևէ դեղատոմս չունեմ` ձեզ ասելու, բայց նոր կառավարությունը մտածում է խնդրի լուծման համար»: