|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Պետդումայի նոր` 8-րդ գումարման տեղերի բաշխման մասին: Արդյունքում` 324 պատգամավորական մանդատ կտրվի «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության անդամներին:
2016-ին կայացած վերջին ընտրությունների արդյունքներով՝ Դումայում «Եդինայա Ռոսիա»-ի 343 անդամ էր։
Հայտնի է նաև, որ 57 կուսակցական մանդատ կունենա Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը: Վերջին գումարման ժամանակ նրանք 42-ն էին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ավելի քիչ պատգամավորներ կլինեն`նախորդ գումարման համեմատ` համապատասխանաբար 21՝ 39-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ, 27 պատգամավոր «Արդար Ռուսաստանից» կներկայացնի ընտրողների շահերը նոր խորհրդարանում:
Նոր կուսակցությունը, որը կոչվում է «Նոր մարդիկ», մտել է Պետդումա առաջին անգամ. այն ստացել է 13 մանդատ: