Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետդումայի ընտրություններում ստացել է ձայների 49,47 տոկոսը կուսակցական ցուցակներով՝ արձանագրությունների 81,16 տոկոսի մշակման արդյունքների հիման վրա. հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը հավաքել է 19,78 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,56 տոկոս, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»՝ 7,36 տոկոս, «Նոր մարդիկ»՝ 5,36 տոկոս:
Ութերորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են երեք օր` սեպտեմբերի 17, 18 և 19: Ստորին պալատի ընտրություններին զուգահեռ, Ռուսաստանի Դաշնության ինը սուբյեկտների, այդ թվում՝ Չեչնիայի, Դաղստանի, Մորդովիայի և Տուվայի նախագահների ուղղակի ընտրություններ են անցկացվել, ինչպես նաև ընտրվել են 39 մարզային խորհրդարաններ:
Ռուսաստանում և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում գրանցված ընտրողների թիվը հասնում է 110 միլիոնի:
Ընդհանուր առմամբ, Պետդումայում կա 450 տեղ, որոնց համար պայքարում էր 14 կուսակցություն: Հիմնական մրցակիցները համարվում են նախագահ Վլադիմիր Պուտինի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն այժմ ունի Պետդումայի տեղերի մեծամասնությունը, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված Կոմկուսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Արդար Ռուսաստանը»:
Պետական դումայի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ, 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով՝ 5 տոկոս ընտրական շեմով, իսկ մյուս կեսը՝ մեկ մանդատ ունեցող ընտրատարածքներում մեկ փուլով: ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Պետդումայի ընտրություններին նրանց թիվը սահմանափակելու՝ Ռուսաստանի պահանջի պատճառով: