|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ինչպես գիտեք, Թուրքիան ունի թուրքալեզու Մեծ Թուրան ստեղծելու ծրագիր, և ինձ թվում է, որ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք Էրդողանի գործողություններին։ Այս մասին «21-րդ դարի գլոբալ մարտահրավերները․ միջկուսակցական հարթություն» թեմայով «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնած միջազգային միջկուսակցական կոնֆերանսում ունեցած ելույթում հայտարարել է 7-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Այսօր՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, մտել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այդքանով հանդերձ չի լուծվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման խնդիրը»,- նշել է Մելքումյանը։