Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է հավանության արժանացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացման դրամաշնորհային ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը:
Այս դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսված 324 միլիոն 208 հազար դրամը, պայմանագրով կտրամադրվի «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:
Նշվում է, որ Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով Հայաստանին է տրամադրվել 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն' այդ միջոցների հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները իրականացնելու համար:
Ներկայումս «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում խնամվում են շուրջ 90 անկողնային տարեցներ, որոնցից 60-ը' անկողնային խնամք ստացող անձանց համար առանձնացված մասնաշենքում: Ընդ որում, պատկան մարմինները նշում են, որ տուն-ինտերնատի մասնաշենքերը այնպիսի վատ վիճակում են, այնտեղ ստեղծվել է սանիտարահիգիենիկ այնպիսի վիճակ, որ պետք է նոր մասնաշենք կառուցվի' ծերերին այնտեղ տեղափոխելու համար:
Նշենք, որ նախատեսված 324 միլիոն 208 հազար դրամից նախատեսվում է 13 միլիոն 330 հազար դրամը ծախսել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման աշխատանքների համար, 4 միլիոն 968,2 հազար դրամը' տեխնիկական հսկողության համար, 2 միլիոն 293 հազար դրամը' հեղինակային հսկողության համար: