կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 18:02
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհվածի հայր․ «Ի՞նչ անկախության տոն, երբ Գորիս-Կապան գնալիս պիտի ադրբեջանցուց թույլտվություն հարցնենք»

Եթե այսօր Գորիս-Կապան ճանապարհով գնալիս պիտի ադրբեջանցուց թույլտվություն հարցնենք, վաղը Տիգրանաշենով անցնելիս կրկին ադրբեջանցուց թույլտվություն հարցնենք, սա նշանակում է՝ մենք ամեեւին էլ անկախ չենք։ Ավելի լավ էր նախ սահմանների հարցը լուծել, անօրինական կերպով մեր տարածք մտած ադրբեջանցիների հարցը լուծել, հետո Անկախության տոն նշել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի հայրը՝ Գուրգեն Նավոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «գունագեղ եւ մասշտաբային» միջոցառման գաղափարից վիրավորված ու զայրացած՝ 2020 թ․ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով գործող իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում, որպեսզի հասկանան ծրագրի բովանդակությունն ու էությունը։

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբվանի՞ց ենք անկախ, ումի՞ց ենք անկախ։ Մենք անկախ չենք, այսօր մեր ղեկավարությունը առաջնորդվում է այլ ուժերի թելադրանքով եւ մեր երկիրը տանում կործանման։ Մենք այսօր սպասում ենք, թե վաղն է՞լ ինչ ենք տալու թշնամուն։ Երբ տարիներ առաջ Ադրբեջանը ռազմական շքերթ արեց՝ բոլորս ծաղրում էինք, որ պարտված երկիր է ու ռազմական շքերթ է անում։ Այսօր մենք անկախության տոն ենք նշում այն պարագայում, երբ մենք պարտված ենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ զոհված զինծառայողների ծնողների, հարազատների, բոլոր գիտակից մարդկանց համար Անկախության տոնին նվիրված միջոցառումը անտրամաբանական է։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան