Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Արամ Մանուկյանի դիմաքանդակն իր արժանի տեղում է: Այն այսօր հանձնվեց ՀՅԴ թանգարանին, որտեղ գործում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված մեծ ցուցասրահ: Կանադայում բնակվող տաղանդավոր քանդակագործ Մկրտիչ Տարագեճյանը դիմաքանդակը խոստացել էր բերել անցյալ սեպտեմբերին․ համավարակն էր ուշացրել:
Քանդակագործը կուզեր, որ առանձին թանգարան լիներ Հայաստանում հենց Արամ Մանուկյանին նվիրված։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն բարձր է գնահատել արվեստագետի գործը: Դիմաքանդակը իր տեղն է գտել թանգարանի հանապետության հիմնադիրների մյուս նմուշների կողքին:
Քանդակագործը դեռ շատ ծրագրեր է նախատեսում իրականացնել, սակայն անկեղծանում է, որ առաջնային եւ ամենակարեւոր արվեստի նմուշը պետք է լիներ հենց Արամ Մանուկյանի դիմաքանդակը, քանի որ նրա շնորհիվ է դրվել առաջին հանրապետության հիմնաքարերը: