կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 18:07
Հասարակություն

Եվրոպական մամուլի՝ 1914-1921 թթ. իրադարձությունների արձագանքով գրքույկներ՝ Ցեղասպանության թանգարանին

Եվրոպական մամուլի՝ 1914-1921 թթ. իրադարձությունների արձագանքով գրքույկներ՝ Ցեղասպանության թանգարանին

Կահիրեից Հայաստան ժամանած` մասնագիտությամբ ատամնաբույժ Սուրեն Բայրամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն տասը տարի է, ինչ ապրիլի 24-ին ինքը ժամանում է Հայաստան և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերում հին գրավաճառներից ձեռք բերված նյութեր, որոնք Հայոց ցեղասպանության մասին են:

 

«Տարբեր պրակներ, գրքույկներ, որոնք լույս են տեսել 1914-1921 թվականներին անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, ես գնել եմ և նվիրաբերել թանգարանին: Այստեղ տեղ գտած ինֆորմացիան պատմում է հայերի տեղահանության և Ցեղասպանության մասին: Պրակները կազմված են 12-14 էջից: Դրանց մեջ բավական բովանդակալից ներկայացված են այդ օրերի լրագիրներում հրապարակված ինֆորմացիան, ինչպես նաև մտավորականների հոդվածները»,- նշեց Բայրամյանը՝ հավելելով. «Ես հատուկ գնացել եմ Փարիզ` այս ամենը պատճենելու և Հայաստան բերելու համար»:

 

Կահիրեաբնակ մեր հայրենակիցը նշեց նաև, որ ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան գալիս իր հետ մի նոր բան է բերում, որն էլ նվիրաբերում է ինչպես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, այնպես էլ այլ պատմական թանգարանների: