|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հարավային Կովկասի տարածաշրջանը զգայուն շրջան է ապրել: Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «ԹուրԱզ Շահին-2021» մարտավարական-թռիչքային համատեղ վարժանքների ժամանակ. հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նա նշել է, որ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Որևէ մեկի տարածքը որևէ կերպ բռնակցելու մեր մտադրությունը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ: Բայց, մյուս կողմից, մենք ոչ մի կերպ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները կամ մեր ընկերների ու եղբայրների իրավունքները ցամաքում, ծովում և օդում»,- ասել է նա:
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին, ոգեշնչում ընկերներին և եղբայրներին:
«Մենք Ադրբեջանի հասցեին սպառնալիքները դիտարկում ենք որպես սպառնալիք մեր հասցեին», - ասել է Աքարը: