Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
Ցանկացած կազմակերպված ուժ Նիկոլը դիտարկում է՝ որպես ուղիղ սպառնալիք իր իշխանությանը։
Նրա համար ամենակարևորը և ամենաթանկն անձնական իշխանությունն է, հետևաբար ցանկացած բան, որը թեկուզ հեռավոր ապագայում զուտ տեսականորեն այդ իշխանությանը կարող է խանգարել, Նիկոլի համար ավտոմատ դառնում է թշնամական երևույթ։
Շատերը չեն էլ հասկանում, որ ԱՐԴԵՆ Նիկոլի թիրախում են զուտ այնքանով, որ ունեն ինչ-որ գաղափար և հանրաճանաչ բրենդ, որի շուրջ կարողացել են համախմբել թեկուզ 200–300 հոգու։
Լինի դա ռազմահայրենասիրական ՀԿ, որն ամեն առիթով շեշտում է, թե «չի զբաղվում քաղաքականությամբ», թե լինի, ենթադրենք, IT-ոլորտի լոբբիստական խումբ, որի ճնշման տակ Նիկոլն այսօր պետբյուջեից աջակցություն է հատկացնում IT-ընկերներություններին, միևնույն է Նիկոլը ձգտելու է քայքայել և ոչնչացնել այդ խմբերը, հենց համոզված լինի, որ կարող է դա անել։
«Բայց ի՞նչն է խանգարում Նիկոլին դա հիմա անել, ո՞վ կարող է իրեն խանգարել», — կհարցնեք դուք։
Ինչքան էլ թվա, թե «Նիկոլն ինչ ուզում, անում է» (այս տպավորությունը հենց ինքն է ստեղծում իր քարոզչությամբ), բայց իրականում իր պատժիչ ռեսուրսները սահմանափակ են։ Նա հերթով է «խժռում» իր թիրախները, նախօրոք թուլացնելով, պառակտելով և վարկաբեկելով դրանք։ Այն խմբերը, որոնց ոչնչացնելն իր համար հիմա առաջնահերթ չէ կամ շատ ծախսատար է (կոպիտ ասած, կարող է «բկին կանգնել»), նա դեռևս ձեռք չի տալիս և չի փորձում մեկ հարվածով ջնջխել...
Այդպիսի շատ թիրախներ նա թողում է ապագայի համար, միաժամանակ՝ կաշառում, զգոնությունը բթացնում, ուսումնասիրում և փորձում է հասկանալ թույլ տեղերը, իր մարդկանց ներդնում դրանց մեջ։
Դուք ինչքան էլ «չզբաղվեք քաղաքականությամբ» կամ նույնիսկ ակտիվ աջակցեք «պարոն վարչապետին», դա որևէ կերպ չի փրկելու ձեզ, եթե Նիկոլը զգա, որ իր պատկերացմամբ չափից շատ ռեսուրս ունեք (նամանավանդ մեդիառեսուրս և մարդկային ռեսուրս) և կարող եք խնդիր ստեղծել իր համար։ Ինչպես արդեն ասացի, ցանկացած կազմակերպված ուժ Նիկոլը դիտարկում է՝ որպես ուղիղ սպառնալիք իր իշխանությանը և նույնիսկ գոյությանը։
#նիկոլոգիկա պիտակը դնեմ, թեպետ այսպիսի պահվածքը բնորոշ է բոլոր բռնապետերին...