|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ծանր վիրավորումից հետո դեռևս ապաքինման փուլում է, սակայն ամեն վայրկյան պատրաստվում է մեկնել առաջնագիծ: Այդ մասին տեղեկացնում են Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունից և հավելում, որ գնդապետ Սարգսյանը հայտնում է, որ ՄՀՆՋ (ОМОН) և «Կոռնիձոր» ջոկատները, երկու հզոր հայորդիների` Համլետ Մկրտչյանի (Թայֆուն Համո) և Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) շնորհիվ, հյուսիսարևելյան հատվածում լիովին ջախջախել և հետ են շպրտել թշնամու մեծաքանակ ջոկատին:
«Ադրբեջանցիները բազմաթիվ լեշեր են թողել մարտի դաշտում, ու սա ընդամենը համարժեք պատասխան է: Մենք խաղաղ բնակիչներ չենք գնդակահարում, մենք սատկացնում ենք մեր երեխայի և տարեց բնակիչների կյանքին սպառնացող թշնամիներին»,- նշեց Գրիշա Սարգսյանը: