| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց աշխատանք է պահանջում՝ թե՛ հոգու աշխատանք, թե՛ մտքի աշխատանք, թե ֆիզիկական։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա պատարագին իր քարոզի խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Բայց խաղաղության վերջնահանգրվանը պետք է լինի հաղթանակը, ոչ թե ներկայացված հաղթանակը, այլ իրական հաղթանակը, ճշմարտության հաղթանակը։ Առանց այդ բոլորի խաղաղություն երբեք չի ունենա մարդը։ Ինչպես կասեի մարգարեի խոսքով՝ «խաղաղություն, խաղաղություն, բայց ո՞ւր ես դու»»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ երկվության ու ընտրության հարց է՝ խաղաղություն ամեն գնով՝ ներառյալ ստորացումն ու նվաստուցումը, անպատվությունն ու ինքնուրացումը, թե խաղաղություն՝ ճշմարտության, արդարության, ազատության և հաղթանակի գնով։
«Ես անձնապես իմ ընտրությունը կատարել եմ՝ ոչ միայն երեկ, այլ երբ ուխտել եմ ծառայել այս Սուրբ եկեղեցուն, տիրոջը և հայրենիքին, ինչքանով տերն այդ կարողությունը տվել է»,-ասաց Սրբազան հայրը։