կարևոր
3547 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 15:10
Քաղաքական

Տրանսպորտային բարեփոխումը միայն ավտոբուս ձեռք բերելը չէ․ Անդրանիկ Թևանյան

Տրանսպորտային բարեփոխումը միայն ավտոբուս ձեռք բերելը չէ։ Այն ավելի կոմպլեքս համակարգ է, որը ենթադրում է և՛ ուղիների հստակեցում, և՛ ուղևորափոխադրումների ճիշտ կառավարում, և՛ փողոցների բեռնաթափման քաղաքականություն։ Այս մասին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ հայտնեց շարժման Անդրանիկ Թևանյանը։ Քննարկման թեման հանրային տրանսպորտի ուղեվարձն է։

Խմբակցությունը քաղաքային իշխանության նախագծին դեմ է, որովհետև համարում է, որ այն հավելյալ բեռ կդառնա քաղաքացիների համար։ Խնդիրը միայն գինը չէ, այլ ընդհանուր տրանսպորտային համակարգը, որն ըստ Թևանյանի՝ անարդյունավետ է գործում։ «Քաղաքային իշխանություննրը նշում են, որ իրենց հաշվարկներով՝ ինքնարժեքը կազմում է 200-ից 230 դրա, դրա համար են որոշակի թանկացումների գնում։ Անկախ ինքնարժեքից մենք գտնում ենք, որ սա սոցիալական ոլորտ է և պետությունն ու տեղական համայնքը պետք է իր բյուջեից հատուցումը վճարի։ » 

«Մայր Հայաստանը» ներկայացնում է իր հեղինակած նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում