Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը շարունակում է սպառնալիքներ ստանալ ադրբեջանցիներից:
Ավելի վաղ Միլոնովը հայտնել էր, որ իր անձնական տվյալների բացահայտումից հետո ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկից ինքը և իր ընտանիքը ստացել են 50 սպառնալից հաղորդագրություն, սակայն ինքը չի դիմել իրավապահ մարմիններին:
«Սա տեղի է ունենում երեկվանից, նրանք ցանկանում են, որ ես ներողություն խնդրեմ Ադրբեջանի ժողովրդից Ղարաբաղի համար, ամեն ինչի համար: Մոտ 40 կամ 50 սպառնալիք է ստացվել, բայց ես հիանալի հասկանում եմ, որ այդ մարդիկ վախկոտներ են, որոնք կարող են միայն սպառնալ: Մինչ այժմ՝ միայն բառերով: Ես դեռ որևէ գործողություն չեմ ձեռնարկել, բայց եթե դրանք չդադարեն, ապա կանեմ: Ոչ թե այն պատճառով, որ ես վախենում եմ նրանցից, այլ որպեսզի Ռուսաստանում այլ մարդկանց այլևս չսպառնան: Նրանց համար դա գուցե նորություն է, բայց մեզ մոտ մարդիկ այսպես չեն վարվում..»,- ասել է Միլոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Միլոնովը 44-օրյա պատերազմի ժամանակ այցելել է Արցախ և տեղում իր աջակցությունը հայտնել հայ ժողովրդին: Ստեփանակերտ այցելելուց հետո Միլոնովը դարձել է Ռուսաստանում ադրբեջանցիների հարձակումների և սպառնալիքների թիրախ: