Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հերթական սադրիչ քայլն ընդդեմ Ադրբեջանի լիովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի՝ բարձր մակարդակի հարաբերություններին:
Պետդումայի անդամի՝ նման անպատասխանատու պահվածքը, որը չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը, մեր երկրների հարաբերությունների վրա ստվեր գցելու փորձ է: Նրա ելույթը խարխլում է նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի ձեռնարկած քայլերը տարիներ շարունակ թշնամությունը դադարեցնելու և ժողովուրդների միջև խաղաղություն, հանգստություն և համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,– նշել է Աբդուլաևան։
Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտ էր այցելել 2020-ի աշնանը՝ ռազմական գործողությունների թեժ պահին: Իր այցի ընթացքում Միլոնովը դատապարտել էր Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Պետդումայի պատգամավորն այցի ընթացքում ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» և սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից: