|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուս ռազմական լրագրող, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված Յուրի Կոտենոկը իր թելեգրամյան ալիքում անդրադարձել էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում ուղղաթիռի կործանմանը, որի հետևանքով մոտ 14 ադրբեջանցի սպա էր ոչնչացել, և նշել, որ ադրբեջանցիները դրանում տեսնում են հայկական կամ ռուսական հետք:
Դրանից հետո Կոտենոկը ևս մեկ գրառում էր արել. «Եթե անկեղծ, առանց նեղանալու՝ ով սպանել է, նա էլ սպանվել է: Մեկ տարի առաջ նրանք մեր Մի-24-ն էին խոցել (նկատի ունի 2020 թ. նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցումը Երասխում` խմբ.): Երբ երկրային պատասխանն ուշանում է, պատասխանը գալիս է Երկնքից»:
Դրանից հետո ադրբեջանցիները սկսել էին տարատեսակ սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, տեղադրել էին լրագրողի հեռախոսահամարը, ինչպես նաև ափսոսանք հայտնել, որ Կոտենոկը չի սպանվել Շուշիում հրթիռի հարվածից:
Ռուս մեկ այլ ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որը նույնպես պատերազմի ժամանակ Արցախում էր, գրել է. «Դուք հրթիռով չկարողացաք սպանել Կոտենոկին, ձեզ թվում է` ձեր զանգերը նրան ցավեցնո՞ւմ են»: